Search
Close this search box.

Առավոտյան զանգեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ, հարցնելու՝ մազպետից ցուցում իջեցվե՞լ է թույլ չտալ զոհված տղերքի ծնողներին մտնել դպրոցներ

Լուսինե Հարոյանը գրում է․
Առավոտյան զանգեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ:
Գրում եմ առանց որակավորումների ու գնահատականի:
Ուզում եմ ինքներդ հանգեք գնահատականի:

Հարցրեցի, թե ճի՞շտ է արդյոք, որ մազպետից ցուցում է իջեցվել թույլ չտալ զոհված տղերքի ծնողներին մտնել դպրոցներ:
Մեկ ժամ հետո ինձ զանգում է Արագածոտնի քպ-ական մարզպետը:
Խոստովանում եմ, որ իմ կողմից հնչեց ճիշտ, բայց կոպիտ արձագանք առ այն, որ որևէ քպ-ական հայ չէ և մարդ չէ, բայց քանի որ ուզում էի պատասխանս հստակ ստանալ, շարունակեցի լսել:
Կարճ ամփոփեմ:
Մարզպետն ասաց, որ ինքը նման ցուցում չի տվել, բայց տնօրենները ճիշտ են վարվել, երբ թույլ չեն տվել ծնողներին մտնել դպրոց, քանի որ ծնողները իբր մտել են աղմուկ-աղաղակով ու կամերաներով:
Հիմա ճիշտը՝ ծնողները մտել են ընդամենը 5 հոգով ու նկարել են ընդամենը մեկ հետախոսով:
Պարզապես պատկերացրեք, թե քանի երեխա կա դպրոցում, քանի ուսուցիչ, օրը քանի հոգի մարդ է մտնում, այդ թվում նաև այնտեղ սովորող երեխաների ծնողները ու օրը քանի հեռախոազրույց ու զանգ ու հաղորդագրություն է հնչում դպրոցում, բայց ըստ Արագածոտնի մազպետ Sergey Movsisyanի, մեկ ծնողի հեռախոսի միացրած կամերան խանգարել է ողջ դպրոցի դասապրոցեսին:
Երկրորդ՝ 5 ծնող, որոնց ճանաչում եմ հիանալի ու որոնք այս ընթացքում այցելել են շատ դպրոցներ, որևէ այլ տեղ որևէ դասապրոցես չեն խանգարել ու հանկարծ պարզվեց, չգիտես ինչու որոշել են այստեղ հենց դռնից գոռալով մտնել, դասապրոցես խանգարել՝ ըստ մարզպետի:

Ի վերջո, մարզպետն ընդունեց, որ գոռալով միգուցե չեն մտել, բայց պնդեց, որ իրենց մուտքն արդեն դասապրոցեսի խանգարում է, ու իմ հարցին, թե այդ դպրոցներում դասերը միջանցքու՞մ են ընթանում, դպրոցի դռան մո՞տ, թե՞ տնօրենի աշխատասենյակում, որ խանգարել են ծնողները, չպատասխանեց:

Հիմա ճիշտը՝ ամեն դպրոց մտնելիս Որդիների կանչ ՀԿ նախագահ Արա Ռոստոմյանը նախ ներկայացել է տնօրենին և ասել, որ իրենք 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն են ու եկել են փառքի անկյունը տեսնելու:
Սա, ըստ Արագածոտնի մարզպետի, դասապրոցես խանգարել է:

Ծնողները այսպես ներկայանալուց հետո արժանացել են ագրեսիվ վերաբերմունքի ներքևում նշված տնօրեն կոչվածների կողմից ու դուրս են հրավիրվել և հենց այդ պատճառով էլ նկարել են նրանց ու շատ ճիշտ են արել:

Հարցի բարոյական ու հասրակական ու նաև շատ կարևոր ԿՐԹԱԿԱՆ կողմը թողնում եմ մի կողմ. այն, որ յուրաքանչյուր դպրոց այդ ծնողներին պիտի գլխի վրա ընդուներ ու երեխաներին բերեր դահլիճ ու հանդիպում կազմակերպեր, ու դա կլիներ ԱՄԵՆԱԿԱՐևՈՐ ԴԱՍԸ՝ հայրենասիրության, արժանիքի, պատվի, հայկականության դասը:
Ի վերջո՝ մենք մազպետի հետ չեկանք ընդհանուր հայտարարի:

Եվ ամենահետաքրքիրը՝ քպ-ական մազպետն ինձ ասաց, (իմանալուց հետո, որ իմ 18-ամյա տղան էլ է կռվել Արցախում), որ հենց իմ և այդ ծնողների պատճառով է , որ հիմա մեր երկիրն այս վիճակում է:
Պատկերացնու՞մ եք, ոչ նիկոլի, ոչ իրենց խայտառակ գիտա-կրթական, բանակային, հասարակական ու բոլոր ոլորտների կործանարար ու հակահայ թշնամական գործունեության պատճառով, այլ իմ ու այդ ծնողների:
Վարագույր: