Search
Close this search box.

«Պետք է շարունակենք աշխատանքները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ուղղությամբ». Նիկոլ Փաշինյան

«Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը: Բանաձևը 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս բանաձևով

ԵԽ-ն արձանագրել է նաև ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: «Պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը: