Search
Close this search box.

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը գրառում է արել

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հարազատներ, ընկերներ, ծանոթ ու անծանոթ հայրենակիցներ, մինչ այս պահը ստանում եմ Ձեր ջերմ մաղթանքներն ու շնորհավորանքները, ինչի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտիքը Ձեզնից յուրաքանչյուրին անհատապես։

Ինչպես իմ, այնպես էլ, վստահ եմ, բոլորիդ երազանքն ու նպատակն այսօր մեկն է․
Ունենալ անվտանգ , հզոր ու միասնական երկիր և կրկին ազատագրել մեր ու մեր պապերի Հայրենիքը, և այդ Սուրբ առաքելությունն իրագործելու համար՝ մեզ պետք է միավորվել հանուն մեկ նպատակի, պետք է անսասան կամքով և անկոտրում վճռականությամբ առաջ գնալ հանուն մեր բոլորիս Սրբազան արժեքի՝ Հայրենիքի…

Աստծո օրհնությունը մեր երկրին ու մեզ բոլորիս։

Հիշեցնենք, որ մարտի 12-ը Առուշ Առուշանյանի ծննդյան օրն էր։