Search
Close this search box.

Կրեմլը ստացել է Երևանի նամակը․ Պեսկով

Կրեմլը ստացել է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին Երևանի ծանուցումը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես գրությունը ստացել ենք։ Գերատեսչությունների միջև այժմ տեղի են ունենում շփումներ։ Ավելին ասել այս պահին չեմ կարող, իհարկե շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն»,- ասել է Պեսկովը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդնավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։