Search
Close this search box.

Երևանում հանրային տրանսպորտը կթանկանա. ավագանին ընդունեց նախագիծը

Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ համակարգը կգործի:

«Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա Ձեր հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայվում էին նախկինում, և բարձրաձայնվում են այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Ավինյանը՝ հորդորելով երևանցիներին անձամբ ծանոթանալ նախագծին: