Search
Close this search box.

Ասում ենք՝ գնանք, տեղում տեսնենք՝ որը ու՞մ տարածքն է․ Փաշինյանը՝ անկլավների մասին

Այսօր ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անկլավների խնդրին ու հանդես եկել հարցադրմամբ՝ ի՞նչ եզրակացություն կարող է անել օրվա լրահոսը կարդացող միջին վիճակագրական ընթերցողը․

«Կարող է անել հետևյալ հետևությունը, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետևյալն է․ այն, ինչ-որ դե յուրե իր տարածքի մեջ է և կարող է պարզվել, որ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո՝ էդ ամեն ինչը Ադրբեջանը պետք է հետ վերցնի, իսկ այն, ինչ ՀՀ դե յուրե տարածքի մեջ է, բայց Ադրբեջանն է վերահսկում՝ ոչ մի բան չի վերադարձվի։

Այստեղ գալիս է հաջորդ հարցը՝ իսկ այդ երկու կողմերից ո՞վ է ավելի շատ հետաքրքրված էսկալացիայով, և վերլուծող մարդը կարող է գալ եզրակացության, որ ոնց որ թե ավելի շատ էսկալացիայով հետաքրքրված է Ադրբեջանը։ Հետևաբար, եթե զուտ հայելային խոսույթն է օգտագոծվում, դա կարող է դառնալ էսկալացիայի պատճառ այն տրամաբանությամբ, որ օրինակ՝ ՀՀ-ն մերժում է ինչ-որ մի գործընթաց։

Հիմա մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք, գնանք, տեղում տեսնենք, թե որտեղ, ի՞նչ կա և որը ու՞մ տարածքն է, որ կետում ուզում եք՝ գնանք, անենք դա։ Մենք մերժողական չենք, մենք պատրաստ ենք գնալ լուծումների»,- Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային խնդիրներից խոսելով՝ նման հայտարարություն արեց վարչապետը։