Search
Close this search box.

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա վերացմանը». ռուս քաղաքագետ

Քիչ հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրեյ Կոշկինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն իսկապես կա, սակայն երկրները շարունակում են պահպանել կապը:

Նրա խոսքով՝ նման տրամադրությունները պայմանավորված են Արևմուտքի՝ Հայաստանը Ռուսաստանից բաժանելու և Մոսկվային Անդրկովկասից ամբողջությամբ դուրս մղելու մտադրությամբ:

«Սակայն կան պետություններ, որոնք շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանը շարունակի ազդեցությունը Հայաստանի վրա: Օրինակ՝ Իրանը: Ընդհանուր առմամբ, այժմ աշխարհաքաղաքական ճգնաժամերի սրացում է տեղի ունենում ամբողջ աշխարհում, ինչը նույնպես կապված է ԱՄՆ դիրքորոշման հետ։ Հայաստանին նրանք կարող են ամեն ինչ առաջարկել, որպեսզի առաջ մղեն իրենց գաղափարները, ընդհուպ մինչև երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- եզրափակել է քաղաքագետը: