Search
Close this search box.

Փաշինյանը հայտնեց, թե երբ ռուս խաղաղապահները կհեռանան «Զվարթնոց» օդանավակայանից

Հայ սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը սկսեն օգոստոսի 1-ից։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է»,- նշեց նա և հավալեց, որ հարցը աշխատանքային է, ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական։

Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել է ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն հայտնել ՌԴ-ին «Զվարթնոց»-ում ծառայություն իրականացնելու հարցում ցուցաբերված աջակցության համար եւ որ Հայաստանն արդեն կարող է ինքը սահմանապահ հսկողությունն իրականացնել օդանավակայանում՝ առանց ռուսական կողմի աջակցության։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ ստացել են նման ծանուցում։