Search
Close this search box.

«Մոսկվան ստացել է Երևանի նամակը». Պեսկով

Մոսկվան ստացել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին Երևանի նամակը: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

«Իսկապես գերատեսչական նամակ է ստացվել զինվորականների դուրսբերման վերաբերյալ։ Եվ գերատեսչությունների գծով այժմ շփումներ են իրականացվում։ Ավելին չեմ կարող ասել։ Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներում շփումները կշարունակվեն»,- նշել է Պեսկովը: