Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից. Փաշինյան

Պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մասնակցության «սառեցման» մասին:

«Եթե ՀԱՊԿ–ն կպատասխանի մեր հարցրեցին, ու այդ պատասխանները կհամընկնեն մեր պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ի մեջ հարցերը լուծված և ամփոփված են։ Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։ Ե՞րբ… չեմ կարող ասել»,- պնդում է Փաշինյանը։

Հարցին, թե երբ է վերջին անգամ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց` Նոր տարուց առաջ։