Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին

Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ընդ որում ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլև խորհրդային ժամանակներից հետո»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը քարտեզ ներկայացրեց՝ ասելով՝ Հայաստանի Հանրապետությունը սա է և մեկ կետով ավելացրեց անկալվները:

«Եկեք արձանագրենք` որն է ՀՀ–ն, որ կարողանանք հստակ ձևակերպել` որտեղ, ինչպես Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ և որտեղ է, որ չունի։ Մոռանանք Ադրբեջանին և ելնենք մեր ելակետից։ Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերի մասին»,–ասուլիսին ասաց ՀՀ վարչապետը` պատասխանելով  Ադրբեջանի Տավուշից պահանջած գյուղերի մասին հարցին։

Ըստ վարչապետի՝ պետք է ելնել դե յուրե առկա իրողություններից։ Փաշինյանը նաև խոսել է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մասին՝ շեշտելով, որ այս հարցում չի բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշից։

Նա ասել է, թե կայցելի Տավուշի մարզ՝ տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար. «Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք։ Բայց ես կարծում եմ՝ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ»։