Search
Close this search box.

«Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի կողմից  անոնսավորած հարցազրույցի վերաբերյալ

«Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի կողմից  անոնսավորած հարցազրույցի վերաբերյալ

«Գերիների հետ հարցազրույցը դատապարտելի է

Գերեվարված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի պետական հեռուստալիքի անոնսավորած հարցազրույցը մարդու իրավունքների կոպտագույն խախտման հերթական դրսևորում էր և ուժի ցուցադրություն։

ԱՀ բարձրագույն իշխանության ութ ներկայացուցիչ այսօր փաստացի պատանդառված է Ադրբեջանում։ Գերիների հետ հարցազրույցն անթույլատրելի է, քանզի ակնհայտ է, որ  այն տարվում է ճնշման տակ և չի կարող արտահայտել հարցվողների իրական մտքերն ու զգացմունքները։ Ավելին, նման հարցազրույցները հակասում են  միջազգային մի շարք կոնվենցիաների ու համաձայնագրերի պահանջներին։

 «Մենք կանք» նախաձեռնությունը,  խստորեն դատապարտելով գերության փաստը ու Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ քայլերը, դիմում է միջազգային համապատասխան կառույցներին, պահանջելով իրականացնել անհետաձգելի գործողություններ Ադրբեջանի հանցագործությունների  կանխման ուղղությամբ։

Միջազգային հումանիտար իրավունքի Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտումը պետք է արժանանա համարժեք գնահատականի։

Կոչ ենք անում ՄԱԿ,ԿԽՄԿ, ԵԱՀԿ,ԵՄ, ԵԽ` անհրաժեշտ քայլեր  ձեռնարկել կալանավորված անձանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։