Search
Close this search box.

Նախաքննության մարմինն այլևս հնարավորություն չունի Հովհաննես Շահինյանի նկատմամբ կալանք կիրառելու նոր միջնորդություն ներկայացնել դատարան. Արսեն Բաբայան

Հովհաննես Շահինյանի գործով հակակոռուպցիոն դատարանը հաստատել է պաշտպանական կողմի այն պնդումը, որ Շահինյանի նկատմամբ ընտրված 50 միլիոն ՀՀ դրամ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց չի կարող կիրառված լինել։ Դատարանն արձանագրել է, որ բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառվել է հենց այն պատճառով, որ գրավը չի կիրառվել։

Վերոգրյալը նշանակում է, որ նախաքննության մարմինն այլևս հնարավորություն չունի Հովհաննես Շահինյանի նկատմամբ կալանք կիրառելու նոր միջնորդություն ներկայացնել դատարան, քանի որ 50 միլիոն դրամ գրավը չվճարելու պարագայում այլընտրանքային խափանման միջոցի պայմանը չի կարող խախտված համարվել։

Մենք հենց առաջին օրը հրաժարվել ենք վճարել 50 միլիոն դրամի չափով գրավը։
Հիշեցնեմ, որ Հովհաննես Շահինյանին մեղսագրվում է փողերի լվացում ծանր հանցագործության կատարում։