Search
Close this search box.

«Ի՞նչ է լինելու ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական համալսարանների ճակատագիրը». Դավիթ Գյուլզադյան

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, որ պետական համալսարաններն ու ակադեմիական ինստիտուտները խառնափնթոր «համակարգում են», բացի կրթական և գիտական մակարդակը ցածրակարգ դարձնելու նպատակից, նաև՛ հսկայական շենքային տարածքների յուրացման հնարավորությամբ, որոնք, ի դեպ, որքան էլ գեղեցիկ լինեն (ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը, ԳԱԱ նախագահության շենքը ևլն), նույնպես քանդվելու են` բոշայական երկնաքերների հեռանկարով, մի կերպ հասկացանք:

Իսկ ի՞նչ են մտածել այս դևերը Վանաձորի, Շիրակի, Գավառի, Գորիսի պետական համալսարանների մասին: Սրանք արտոնյա՞լ վիճակում են, թե՞ պարզապես լուծարվում են:

Ի դեպ, ի՞նչ է լինելու ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական համալսարանների ճակատագիրը»։