Search
Close this search box.

Ով է եղել Ստեփանակերտ քաղաքի վերջին «նաչալնիկ միլիցшն» մինչև հեղափոխությունը

«Ջալավյան Բորիսը, Ստեփանակերտ քաղաքի նախկին, կարելիա ասած նաև վերջին նաչալնիկ միլիցան մինչև Փաշինյանի ու Արայիկի իշխանության գալը եղել է ընդհամենը աֆիցեր․ շատ կուզենար, որ գոնե մի բաժնի պետի պաշտոնով գնար թոշակի»․ այս մասին մի խումբ արցախցիներ ահազանգեցին ArmLife.am-ին, այն հրապարակումից հետո, թե «Ստեփանակերտի վերջին նաչալնիկ միլիցան` Բոկան` Ջալավյան Բորիսը 1,5 միլիոն դոլարով Երևանում ռեստորան է գնել»։

Արցախցիների պատմելով` հեղափոխությունից հետո նա միանգամից  դարձավ ընդգծված նիկոլական, հետո ակտիվ արայիկական. «Արայիկին ակտիվ աջակցելա, ընդգծված նիկոլական է եղել, շատերին գրառումների համար ոստիկանությություն էին հրավիրում, իսկ նույն Արայիկը` ի աջակցություն Նիկոլի, մարդիկ է ուղարկել Հայաստան։ Այդ հարցում անգնահատելի է եղել Ջալավյանի նվիրվածությունը․․․հետո էլ աֆիցեր Բոկան, տեսանք, դարձավ փողատեր նաչալնիկ»,- ասում են արցախցիները։

Ի դեպ Ջալավյան Բորիսի կենսագրության մասին google որոնողական համակարգում ոչինչ չգտնվեց։