Search
Close this search box.

Զախարովան՝ ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ գործունեության մասին

Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև այնտեղ խաղաղապահ գործունեություն Ռուսաստանն է իրականացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Հարավային Կովկասում Փարիզի ակտիվության աճը «մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման»։

Զախարովայի տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։

«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ, մեր երկիրն էր, որ ստանձնեց և կատարեց ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում որպես միջնորդ: Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,- ռուս դիվանագետը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի վերջին Ֆրանսիայում երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ջանքերին։