Search
Close this search box.

«Հաջորդ կռվի ժամանակ չզինվnրագրվեք այս «հրшմшնшտшրների» ջոկшտներում»․ Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիշեք`
Հաջորդ կռվի ժամանակ չզինվորագրվեք այն «հրամանատարների» ջոկատներում, որոնք նախորդ կռվի ժամանակ անընդհատ։
1. Անընդհատ «Թիկունքում շատ վաժնի գործ ունեին անելու»։
2. Ում ամեն մարտից առաջ «շտապ կանչում էին շտաբ»։
3. Ով ոչ մի րոպե այդպես էլ ձեր հետ կոնկրետ խրամատում մարտի ժամանակ չանցկացրեց…
4. Ով ձեզ կռվի ողջ ընթացքում կարողացավ մարտի դաշտից «հեռու պահել» տարբեր պատճառներ գտնելով հանձնարարված դիրք մեկնելուց խուսափելու:
5. Ումից միայն նահանջի հրաման եք լսել՝ դիրքեր հասնելուն պես։
6. Ով նահանջել է՝ առանց վստահ լինելու, որ իր զինվորներից որևէ մեկը վիրավոր չի մնացել է կռվի դաշտում:
7. Ով դարձել է «լեգենդար»՝ միայն ձեր իսկ պատմած «լեգենդների» և ոչ թե իրական սխրանքների հաշվին…»։