Search
Close this search box.

«Այս մութ ու ցուրտ օրով՝ ձեզ համար լավ լուր»․ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մութ ու ցուրտ օրով՝ Ձեզ համար լավ լուր․ Հայհիդրոմետը տեղեկացնում է, օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, և հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ»։