Search
Close this search box.

Ի վերջո, ինքնшuպшն է եղել հանրահայտ ֆուտբոլիստը

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի եղբայրը՝ Նեյ Ալվեսն, արձագանքել է սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններին, թե ֆուտբոլիստն ինքնասպան է եղել, հայտնում է championat.com-ը։ Ֆուտբոլիստի եղբայրը հերքել է եղբոր ինքնասպանության լուրը, տեղեկացրել է կայքը։ «Թող Աստված քեզ շատ առողջություն և իմաստություն տա, եղբայրս, որպեսզի հաղթահարես և դիմանաս մարդկանց այս ամբողջ դաժանությանը: Որքան դաժանություն կա մարդկանց մեջ»,- հայտարարել է ֆուտբոլիստի եղբայրը։

Ինքնասպանության մասին լուրերը տարածողներին նա կալանավորված եղբոր մահը ցանկանալու մեջ է մեղադրել։ 2023-ի հունվարին Ալվեսին բռնաբարության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել և նա կալանավորել էր։ 2024-ի փետրվարին դատարանը Ալվեսին դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման, նաև պարտավորեցրել 150 հազար եվրո վճարել տուժողին՝ որպես բարոյական փոխհատուցում։ Իսպանիայի դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ համարելով, որ Ալվեսը պետք է ավելի երկար ժամանակ գտնվի կալանքի տակ։