Search
Close this search box.

Այս գիշեր ՀՀ-ում մինչև -6 աստիճան ցուրտ է կանխատեսվում

Հանրապետության տարածքում` մարտի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-14 սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +7+9։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0 +4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+7,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+3,

Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +1+6,

Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+8,

Արարատում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+11,

Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +8+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+5։