Search
Close this search box.

«Հրապարակ». Վարդան Օսկանյանը կարևոր հանդիպումներ է ունեցել

«Հրապարակ»-ը գրում է․ «Այս տարվա հունվարին ձևավորված Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը և հանձնախմբի մի շարք անդամներ մի քանի շաբաթ է արտերկրում են, ակտիվ հանդիպումներ են ունենում հայազգի և եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների հետ, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ իրավունքների պաշտպանության հարցերով։
Արցախցի խորհրդարանականները սպասում են, որ մարտի կեսերին Օսկանյանը կվերադառնա Հայաստան և իրենց հետ հանդիպման ընթացքում կներկայացնի կատարված աշխատանքները: Բայց գիտեն, որ նախկին արտգործնախարարը վերականգնել է նախարարական ժամանակաշրջանի եվրոպական կապերը, առանցքային գործիչների հետ է հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։

Պատմում են, որ Օսկանյանը երեք օրվա մեջ 16 հանդիպում է անցկացրել: Եվ հանձնախումբն այժմ զբաղված է միջազգային մանդատ ստանալու հարցերով: Քննարկումներ են ընթանում իրավաբանների հետ, որպեսզի իրավական ձևակերպումներ տան: Ամենաարագ տարբերակը հասարակական կազմակերպություն գրանցելն է, սակայն հանձնախմբի ներկայացուցիչների կարծիքով ՀԿ-ն ցածր ստատուս է ենթադրում, պետք է հանձնախմբին միջազգային մանդատով շնորհել։ Ի դեպ, հանձնախմբի և իր հանդիպումների վրա Վարդան Օսկանյանը սեփական ֆինանսներն է ծախսում և չնայած առողջական խնդիրներին՝ ամբողջությամբ նվիրվել է այդ գործին»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Այս Բաժնից