Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է Փաշինյանը քիչ առաջ ժամանել Ազգային ժողովի շենք

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողովի շենք։ Այս պահին փակ հանդիպում է ընթանում վարչապետի, փոխվարչապետի, նախարարների և պատգամավորների մասնակցությամբ։ Իշխանականության ներկայացուցիչները հրաժարվել են բացահայտել հանդիպման օրակարգի մանրամասները։ «Ֆակտոր»-ի հարցերին ի պատասխան ՔՊ-ականները փոխանցել են, որ քննարկվելու են արտաքին և ներքին քաղաքական հարցեր։

Հիշեցնենք` այս կազմով հանդիպում կայացել էր նաև շաբաթվա սկզբին։ Փաշինյանը լսել էր թիմակիցների կարծիքները ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալուն ուղղված գործընթաց սկսելու վերաբերյալ։