Search
Close this search box.

Հաագայում դատարանի դահլիճը Պուտինին է սպասում. Եվրահանձնաժողովի ղեկավար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «զոհաբերում է երկիրը՝ իրեն փրկելու համար». այս մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա իր ելույթում հայտարարել է, որ «Պուտինը ռազմական հանցագործ է»:

«Եվ նա կկանգնի արդարադատության առաջ. Հաագայում դատարանի դահլիճը նրան է սպասում: Այստեղ կասկած լինել չի կարող», – ասել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ Եվրոպան, «որքան պետք է կանգնած է Ուկրաինայի կողքին՝ ավելի շատ ֆինանսական և ռազմական աջակցությամբ»: