Search
Close this search box.

Ռոնալդուն շնորհավորել է «Ռեալին» 122-ամյակի առթիվ

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան գրառումով շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» 122-ամյակի առթիվ։ Արքայական ակումբը հիմնադրվել է 1902թ․ մարտի 6-ին։

«Շնորհավորում եմ մադրիդյան ընտանիքին 122-ամյա պատմության առթիվ։ Առա՛ջ, Մադրիդ»,- գրել է Ռոնալդուն։

39-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։