Search
Close this search box.

«Հայ ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել տեղացիների (Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ մեր հայրենակիցների կողմից):

Այս գործողությունը միանշանակ կապ ունի Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ, որն էլ հետևել է նրա ու Բլինքենի հեռախոսազրույցին:

Հայաստանում ներքաղաքական լարվածությունը թերևս որոշակի անհանգստություն էր ստեղծել այս ծրագրի արտաքին շահառուների մոտ: Փաշինյանը շտապեց նրանց հավաստիացնել, որ ինքը վերահսկում է իրավիճակը ու պլանն «ուժի մեջ» է:

Հայ ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը և առաջիկա ժամերին ու օրերին ես կհայտեմ այլ մանրամասների մասին»։

Այս Բաժնից