Search
Close this search box.

«ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ կեղտnտ արշավ է իրականացնում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ԵԽԽՎ-ին՝ իր երկրի դեմ արշավ իրականացնելու մեջ, հաղորդում է «Sputnik Азербайджан»-ը: Ալիևի խոսքով՝ նման մոտեցումն անընդունելի է: Նա նաև հավելել է, որ «այդ անարդարությանն» արդեն դեմ են արտահայտվել մի շարք երկրների խորհրդարաններ (չի հստակեցվում, թե որ երկրները):

ԵԽԽՎ-ի հետ Ադրբեջանի համագործակցության դադարեցման մասին հայտնի է դարձել հունվարի 24-ին: