Search
Close this search box.

Սանկտ Պետերբուրգն առաջին անգամ ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ։ Այս մասին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։

Բեգլովի խոսքով՝ միջադեպը գրանցվել է Կրասնոգվարդեյսկի շրջանում։ Դեպքի վայրում աշխատում են շտապ բժշկական ծառայություններն ու իրավապահները։

«Զոհեր չկան։ Մասամբ վնասվել է երկու տների պատշգամբները։ Բնակիչները տարհանվել են»,- նշել է նահանգապետը Telegram-ի իր ալիքում։