Search
Close this search box.

Հայաստանը ՀԱՊԿ-ին չի տեղեկացրել իր մտադրությունների մասին. «ՏԱՍՍ»

Հայաստանը դեռևս չի տեղեկացրել իր գործընկերներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առնչությամբ իր քայլերի մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Ո՛չ, գործընկերներից ոչ մեկը բացատրություն կամ ծանուցում չի ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում գործունեությունը սառեցնելու մասին հայտարարությունները, ասել էր. «Վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի գործունեությանը հանրապետության փաստացի չմասնակցելն իրենից ենթադրում են սառեցված հարաբերություններ»։