Search
Close this search box.

Միշել, Բլինքեն, Բորել, Մակրոն, Շոլց, գուցե դուք գիտե՞ք` ինչու է Ալիևը պատվիրել ավերել հայկական գերեզմանները. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ ադրբեջանցի վանդալները հերթական անգամ ավերում են ԼՂ-ում օկուպացված հայկական գերեզմանները։

Մարուքյանը գրել է. «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել այս վանդալիզմը։ Գուցե դուք գիտե՞ք, Շառլ Միշել (Եվրամիության խորհրդի նախագահ ), Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար), Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին գործերի  անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ), Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ), Օլաֆ Շոլց (Գերմանիայի կանցլեր)»: