Search
Close this search box.

Ինչ է տեղի ունեցել Երևանում գործող «12» ակումբում

Փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանոթյան Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր Դավթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Տերյան փողոցի 91 հասցեում գործող «12» ակումբում 4 քաղաքացի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքաշել, հարվածներ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նշված ակումբի անվտանգության աշխատակիցների հասցեին, որից հետ նրանցից մեկը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է փողոցին կից մայթին և առաջ գալով հարվածել է միջադեպը հարթել փորձող քաղաքացիներից մեկին, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: