Search
Close this search box.

Մոսկվայում ձերբшկшլվшծ ադրբեջшնցի ռшզմшկшն հшնցшգnրծն ազшտ է արձшկվել

Հայաստանի պահանջով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալին ազատ է արձակվել, այս մասին հայտնել է նրա փաստաբանը: Վերջինի խոսքով՝ դրան հաջողվել է հասնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զեյնալին, ով 2020 թվականին արցախցու էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Հայաստանի պահանջով: