Search
Close this search box.

Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության

Փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հրավիրել է հարցաքննության: «Այո, Սամվել Շահրամանյանին հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ներկայացվել, բայց ո՛չ նրա կողմից կատարված ինչ-որ արարքի կասկածի հիման վրա, այլ, ինչպես բոլորս տեսել ենք, համացանցում տեղեկություններ են տարածվել Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու մասին, Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել ՔԿ: Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան կանչել են համապատասխան պարզաբանումներ տալու համար»,- ասել է փաստաբանը: