Search
Close this search box.

Ալիևը՝ ԼՂ-ի օկուպացիայի և հայերի տեղահանման մասին

«Մեր համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները նշանակում են մեկ բռունցք»։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և հինգ ամիս առաջ մեր կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանում թուրքական բանակի մոդելը լիովին կայացել է»,- նշել է նա՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի  օկուպացմանը և հայ բնակչության ամբողջական տեղահանմանը։

Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ երկիրն է, Ալիևը խոսքերը նշանակում են միության կողմից Բաքվի ավանտյուրաներին օգնելու ակնարկ։

«Այսօր, իհարկե նոր հնարավորություններ են բացվել պաշտպանության ոլորտում։ Այս թեմայով և մանրամասն քննարկումներ են եղել։ Մենք համատեղ արտադրության ծրագրեր ունենք»,-հայտարարել է Ալիևը։

Այսօր Թուրքիայի խոսքը լսում են ամբողջ աշխարհում։ Շատ հարցեր, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում կախված են Թուրքիայի դիրքորոշումից։

«Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության երաշխավորն է»,- ասել է Ալիևը։

Այս Բաժնից