Search
Close this search box.

«Բացահայտ կեղծված է պատմությունը». Սամվել Պողոսյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը գրում է. «7-րդ դասարանի Հայոց պատմության «դասագրքի» մասին կարող ենք արձանագրել հետևյալը.
1. բացահայտ կեղծված է պատմությունը,
2. ամեն թեմայում կան տասնյակից ավելի կոպիտ սխալներ, անճշտություններ, «վրիպակներ»,
3. բացահայտորեն փորձ է արվում կոտրել Հայոց պետականության գաղափարը,
4. բացակայում են հերոսները, որոնք կարող են օրինակ ծառայել պետության համար պիտանի քաղաքացի ձևավորելու գործընթացում։
Այդ հակապետական «վրիպակ դասագիրքը» անհրաժեշտ է հնարավորինս արագ դուրս բերել դպրոցից»: