Search
Close this search box.

Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքն ընտրելու մասին որոշումը կբողոքարկվի․ փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կբողոքարկվի։Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ դատարանի որոշումը կբողոքարկեն սահմնված ժամկետներում։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ դատարանը տնային կալանք ընտրեց որպես խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով։Հիշեցնենք, որ Քերոբյանը էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ է ներգրավվել։ Նա հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։

Հիշեցնենք նաև, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։