Search
Close this search box.

Մբապպեն գնաց այդ քայլին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն 5 տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է իսպանական Marca-ն։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին։

Անցած շաբաթ Մբապպեն հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ եւ խնդրել է նոր պայմանագիր չառաջարկել, քանի որ համաձայնության է հասել Արքայական ակումբի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է երկու տարվա պայմանագիր, տարեկան 80 միլիոն եվրո աշխատավարձով։

Մադրիդի «Ռեալում» Մբապպեի տարեկան աշխատավարձը 50 միլիոն եվրոյից բարձր չի լինի։

Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից՝ 290 խաղում խփելով 243 գոլ, կատարելով 105 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։