Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Օրբելի փողոցում. 10-րդ հшրկից նետվել է

Այսօր՝ փետրվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 8-րդ շենքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակչի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել՝ նետվելով 10-րդ հարկից: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: