Search
Close this search box.

Արտակարգ դրություն՝ Դավթաշենի թիվ 62 մանկապարտեզում. երեխաները տարհանվել են

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են թիվ 5-րդ, 7-րդ, 8-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը մանկապարտեզի աշխատակիցները տարհանել են երեխաներին: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:

Բարեբախտաբար տուժածներ չկան: