Search
Close this search box.

Հրդեհ՝ Սիս գյուղի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը, մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանիքում գտնվող էլեկտրական ջրատաքացուցիչի հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: