Search
Close this search box.

Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտնի Ավանի կամրջի հարևանությամբ, բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տուժել է 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները՞

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ MAN-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում թիվ 35 երթուղին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոց։