Search
Close this search box.

Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին

Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում», — ասել է Զախարովան:

Զախարովան պատասխանել է նաև այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների պարբերաբար ոչնչացման վերաբերյալ ՌԴ-ն ինչ դիրքորոշում ունի։

«Եթե այդ մասին նյութեր ունեք, փոխանցեք ինձ, ես դրանք անպայման կմեկնաբանեմ»,- պատասխանել է Զախարովան