Search
Close this search box.

Արցախցիներն ահազանգում են. Սերգեյ Համբարձումյան

Արցախից բռնի տեղահանված, «Կատարոտ» ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ անձնագրային դիմած արցախցիների նկատմամբ գործում են երկակի ստանդարտներ: Մարդիկ ահազանգում են` անհանգստանում են 1988 Բաքվի ջադերից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, ովքեր սկզբից բնակություն են հաստատել ՀՀ-ում, հետո մեկնել ԱՀ և այնտեղ բնակվել 20 տարուց ավել, Արցախում քաղաքացիություն ստացել, իրենց անձնագրում ունեն 070 կոդը այժմ նրանց ԱՀ-ում ծնված, չափահաս դարձած երեխաներին ստիպում են, որ դուք պարտավոր եք ստանալ ՀՀ քաղաքացիություն ու պատճառաբանում են, որ իրենց ծնողները քսան տարի առաջ ունեցել են ՀՀ քաղաքացիություն։ Եթե այդ նույն 070 կոդով անձնագիր ունեցող մարդկանց մի մասը քաղաքացի է, մի մասը՝ ոչ, ինչպե՞ս դա պետք է հասկանալ: Մարդիկ ծնվել են ու ապրել են Արցախում, նամանավանդ որ այժմ չափահաս են, ոչ թե անչափահաս, և չեն ցանկանում հիմա քաղաքացիություն ստանալ, ինչու՞ եք նրանց ստիպում դա անել:

Այս ամենի հետևում թաքնված է երկու բան կամ ՀՀ-ը կառավարությունը ցանկանում է արցախցիների դժբախտության ու պանդխտության վրա փող աշխատել, կամ զզվացնում են, որ այդ մարդիկ գլխապատառ փախչեն իրենց հայրենիքից, երրորդ տարբերակ չկա: