Search
Close this search box.

Արթուր Ալեքսանյանը Կիևի միջազգային մրցաշարում կպայքարի ոսկե մեդալի համար

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը հայ մարզիկները բավականին հաջող են հանդես եկել։

Նրանցից մի քանիսին կտեսնենք մեդալային գոտեմարտերում: Հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու է Օլիմպիական ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Նա մինչև 97 կգ քաշային կարգում հաղթանակներ է տարել 3 գոտեմարտում։ Մեր տիտղոսակիր ըմբիշը եզրափակչում հանդիպելու է ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյի հետ:

Մինչև 55 քաշային Նորայր Հախոյանը այսօր բրոնզե եզրափակչում կհանդիպի իրանցի Ռամին Բաստամիին։ Իսկ 63 կգ քշային Սլավիկ Գալստյանը՝ ուկրաինացի Դմիտրի Դոբրովի հետ։

Բրոնզե մեդալի համար ելույթ է ունենալու նաև Էդուարդ Սարգսյանը (82 կգ), նրա մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մուրսալիևն է։Ազատ ոճի հավաքականի 57, 65, 74 կգ քաշային ըմբիշները պարտություններ են կրել ու դուրս մնացել հետագա պայքարից: