Search
Close this search box.

«Հրապարակ». Արցախի անկումը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճի պատճառ

«Հրապարակ»-ը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով պատերազմից հետո այս իշխանությունների ամենախիստ քննադատներից էր, երեկ 2 ամսով կալանավորվեց՝ Արամուսի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Մեղադրանքը թեև ծանր չէ` «խուլիգանության» հոդվածով է, և զենքի գործադրումն էլ հետևանքներ չի ունեցել, բայց նման առիթն իշխանությունը բաց չէր թողնի: Մենք տեղեկացանք, որ Տիրան Խաչատրյանից բացի միջադեպին մասնակցել է ևս 4 անձ, որոնցից մեկն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրն է` Արմեն Հարությունյանը։

Ըստ մեր աղբյուրի, արցախցուն պատկանող օբյեկտում սեղանի շուրջ խոսել են Արցախի անկման մասին, Տիրան Խաչատրյանը մեղադրել է նաև Արայիկ Հարությունյանին` Նիկոլ Փաշինյանին հավասար։ Արցախի նախագահի եղբայրն ու մյուս արցախցիները պահել են Բաքվի բանտում գտնվող Հարությունյանի «թասիբը», ինչից էլ լեզվակռիվ, քաշքշուկ է սկսվել: Սակայն այդ օրը բանը չի հասել հրազենին, մեկ կամ երկու օր հետո Տիրան Խաչատրյանին կանչել են «ատչյոտ տալու», չորսով մեկի դեմ են հարձակվել, վերջինս էլ ինքնապաշտպանական նկառատումներով` իր զենքից օդ է կրակել»: