Search
Close this search box.

Ոսկու ամենամեծ պաշարներ ունեցող 5 երկրները

«Bloomberg» գործակալության տվյալներով՝ ՌԴ-ն բարձրացել է ոսկու մեծաքանակ պաշարներ ունեցող երկրների ցանկի հինգերորդ հորիզոնական: Ավելի վաղ հինգերորդ հորիզոնականում էր Չինաստանը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:

Հունվարին Ռուսաստանում դրա պաշարները հասել են 1857 տոննայի: Չինաստանն ունի 1843 տոննա ոսկու պաշար: Փորձագետները նշում են, որ ՌԴ-ն ամեն ամիս մեծացրել է ոսկու քանակությունը՝ սկսած 2015 թվականի մարտից: Չինաստանը վերջին անգամ հաղորդել է դրա գնման մասին դեռևս նախանցած տարվա հոկտեմբերին:

Այսօրվա դրությամբ՝ աշխարհում առաջատարներն են ԱՄՆ-ն՝ 8134 տոննա պաշարով, Գերմանիան՝ 3374 տոննա, երրորդ հորիզոնականում Իտալիան է՝ 2452 տոննա, չորրորդում Ֆրանսիան՝ 2436 տոննայով: