Search
Close this search box.

Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում այսօր ֆուտբոլի գավաթի խաղարկության հանդիպում կանցկացնի

Ադրբեջանն օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում կկազմակերպի ֆուտբոլային հանդիպում:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում Ստեփանակերտում կխաղան «Ղարաբաղը» և MOIK-ը:

Ներկայում մարզադաշտում վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Նշվում է նաև, երկրի նախագահ Իլհամ Ալիևը ևս գտնվում է օկուպացված Արցախում, մասնավորապես՝ Շուշիում: