Search
Close this search box.

Հանրապետության Հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի Հանրապետության Հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։

Հանդիսավոր արարողությանը բեմում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչում են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները: Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Երեկոյին ներկա են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ։

Լույսերի վառվելն ուղեկցվեց տոնական հրավառությամբ: