Search
Close this search box.

«Այս պահին պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ». Փաշինյան

Արաբագետ Սևակ Ադամյանի տեսահարցը վերաբերում էր անվտանգային ոլորտին. «Ադրբեջանն ինչո՞ւ է հրաժարվում նախօրեք համաձայեցված 3 սկզբունքների հիման վրա բանակցել ՀՀ-ի հետ. արդյո՞ք նոր պահանջներ է առաջ քաշում»: Փաշինյանն արձագանքեց. «Ձեր ձևակերպումը կվերախմբագրեի ու կասեի՝ այս պահի դրությամբ դեռևս ակնհայտ ու պարզ չէ՝ ի վերջո Ադրբեջանը համաձա՞յն է, վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կքնել ՀՀ-ի հետ… Այսինքն՝ վստահաբար չենք կարող պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ 3 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայցև չենք կարող վստահ ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունն այդ սկզբունքներին»: