Search
Close this search box.

ՀԱՊԿ-ում հնարավոր է կարգավորել ՀՀ-Ադրբեջան խնդիրները՝ ի հակադրություն ԵՄ-ի անարդյունավետ քայլերի․ Զախարովա

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայկական կողմի հրաժարումը ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց չի համապատասխանում հանրապետության ժողովրդի շահերին։

Ըստ նրա՝ այդ որոշումը, իհարկե, ափսոսանք է առաջացնում ու չեն կարծում, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և նպաստելու է անվտանգության, կայունության ամրապնդմանը իրենց համար բարեկամ այդ երկրում: Ըստ էության, դա Երևանի համար դուռը բաց է պահում և նրան հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին: Լիահույս են, որ հայ դաշնակիցները կօգտվեն այդ հնարավորությունից և նաև համոզված են, որ ՀԱՊԿ-ը ներկայիս իրավիճակում կոչված է կարևոր դեր խաղալու տարածաշրջանային կայունության գործում։