Search
Close this search box.

Էլիդա Քոչարյանը՝ Մ-22 Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը նվաճեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։

60 կգ քաշային կարգի եզրափակիչում Էլիդա Քոչարյանը մենամարտեց ռումինացի Անդրեա Մարինի հետ եւ պարտության մատնեց 3:2 հաշվով։

Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ են դուրս եկել նաեւ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը եւ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։